«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը հայտնվել է ԱՊԼ հերթական ակումբի ուշադրության կենտրոնում:
ՄՅՈՒ-ի ու «Մանչեսթեր Սիթիի» հետ մեկտեղ 24-ամյա անգլիացու ծառայություններով սկսել է հետաքրքրել «Արսենալը»:
Sky Sports-ի տվյալների համաձայն՝ մի շարք ակումբներ պատրաստ են Գրիլիշի համար 50-60 մլն ֆունտ վճարել, սակայն ակումբը պատրաստ է նրան վաճառել ոչ պակաս, քան 80 մլն եվրոյով:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվական: