«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է ակումբում տիրող իրավիճակի ու թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի ապագայի մասին։
«Փորձում ենք ադապտացվել իրավիճակին, ու, երբ մրցաշրջանն ավարտվի, ակումբը պետք է որոշի՝ Սետյենը շարունակելու է աշխատանքը, մի քանի խաղացողներ մնալու են թիմում, նորերը հրավիրվելու են, թե ոչ։
Շատ քիչ ժամանակ ենք ունեցել աշխատելու Սետյենի գլխավորությամբ։ Մարզչի կտրուկ փոփոխություն էր, ու մենք առաջվա պես փորձում ենք հարմարվել։
«Բարսելոնան» պետք է ձգտի հաղթել բոլոր մրցաշարերում, քանի որ այն լավագույն ակումբն է։ Երկրպագուները տիտղոսներ են ուզում, ու, երբ անհաջողության ես մատնվում, հասկանալի է, որ մամուլը ֆուտբոլիստների ու մարզիչների փոփոխությունների կոչ կանի»,- ասել է Վիդալը Win Sports TV-ին տված հարցազրույցում։