Բրազիլական «Ֆլամենգոյի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը կլքի իր պաշտոնը և կվերադառնա հայրենիք: Այս մասին տեղեկացնում է Globo Esporte-ն:
Աղբյուրի համաձայն, մասնագետն առաջարկ է ստացել պայմանագիր կնքել Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ: Ակումբը պատրաստ է պորտուգալացի մասնագետին առաջարկել 3 տարվա պայմանագիր ՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 3 միլիոն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք, որ Ժեզուսը գլխավորում էր «Բենֆիկան» 2009-ից 2015 թվականներին: