Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոյի խոսքերին, ով կոչ էր արել այլևս չխոսել Կիլիան Մբապեի մասին։
«Ես ոչինչ չեմ ասել։ Ես միայն կրկնել եմ այն, ինչ նախկինում ասել է Մբապեն․ նրա երազանքն է խաղալ այստեղ։ Այնուհետև ամեն մեկը իմ խոսքերը մեկնաբանեց այնպես, ինչպես ուզեց»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ֆրանսիացի մասնագետը խոսել է նաև «Էյբարի» դեմ սպասվելիք խաղի մասին․
«Յուրաքանչյուր հանդիպում էլ բարդ է։ Հնարավոր է՝ սա ավելի բարդ հանդիպում է։ Փոքր ստադիոն, երկրպագուներ։ Այնտեղ միշտ բարդ է լինում»,-նշել է Զիդանը։
Զիդանը նաև հայտարարել է, որ Գարեթ Բեյլը և Խամես Ռոդրիգեսը վնասվածքներ չունեն, բայց պատրաստ չեն վաղվա խաղին։