Չինական «Շանհայի» բրազիլացի հարձակվող Հալկը հայտնել է, որ մտադիր է լքել Չինաստանի սուպերլիգան, տեղեկացնում է Globo Esporte:
«Ձմռանը պայմանագրիս ժամկետն ավարտվում է: Արդեն հանդիպել եմ ակումբի ղեկավարության հետ և հայտնել ՝ հեռանալու ցանկության մասին:
Շատ ակումբներ են հետաքրքրված իմ ծառայություններով: Նրանցից մի քանիսը խաղում են Չեմպիոնների լիգայում:
Չինաստանից էլ առաջարկներ կան, բայց այլևս չեմ ցանկանում այստեղ խաղալ»,- ասել է Հալկը:
Հիշեցնենք, որ բրազիլացին 2016-ին էր տեղափոխվել «Շանհայ»: