Բրազիլացի հարձակվող Հալկը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում։
Դա տեղի է ունեցել Մինեյրո նահանգի առաջնության 8-րդ տուրի՝ «Իտաբիրիտոյի» դեմ խաղում, որն ավարտվել է «Ատլետիկոյի» ջախջախիչ հաղթանակով՝ 7:2 հաշվով։
39-ամյա բրազիլացին աչքի է ընկել խաղային իրավիճակից, 11-մետրանոց հարվածով և տուգանայինից՝ մոտ 35 մետր հեռավորությունից կատարած հարվածով։
Հատկանշական է, որ սա Հալկի առաջին հեթ-տրիկն է «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում, որտեղ նա հանդես է գալիս 2021 թվականից։




























































