Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ մրցում է «Ալաշկերտի» հետ:
Հանդիպման 34-րդ րոպեին Մորի Կոնեն իրացրեց տասնմեկ մետրանոցը ՝ հավասարեցնելով խաղի հաշիվը:
Այսպիսով, Կոնեն խփեց այս առաջնությունում իր 22-րդ գոլը ՝ կրկնելով Մարկոս Պիզելիի 12 տարվա վաղեմության ռեկորդը:
Հիշեցնենք, որ 20-րդ րոպեին Գուստավո Մարմենտինին բացեց խաղի հաշիվը: