«Ռոմայի» վիգեր Չենգիզ Ունդերը հայտնվել է «Նապոլիի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Sky Italia-ն:
22-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Խոսե Կալյեխոնի փոխարինող, ով ամռանը կլիքի ակումբը:
Հիշեցնենք, որ Կալյեխոնը մտադիր է ամռանը տեղափոխվել չինական «Դալիան Յիֆան»:
Չինաստանում հարձակվողը կարող է վերամիավորվել Ռաֆայել Բենիտեսի հետ, ում ղեկավարությամբ խաղացել է «Նապոլիում»: Բենիտեսը այժմ գլխավորում է «Դալիան Յիֆանը»:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ունդերը մասնակցել է 16 հանդիպման և դարձել ՝ 3 գոլի հեղինակ: