Լոնդոնի «Արսենալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» Անգլիայի Գավաթի 2019/20 խաղարկության կիսաեզրափակչում: «Զինագործները» 2 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. դուբլի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Այսպիսով, «Արսենալը» ռեկորդային 21-րդ անգամ դուրս եկավ Անգլիայի Գավաթի եզրափակիչ: Նրանց արդյունքը կարող է կրկնել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե այսօր՝ հուլիսի 19-ին, հաղթի «Չելսիին»:
«Զինագործները» ռեկորդակիր են նաև Անգլիայի Գավաթում նվաճած տիտղոսների քանակով (13): Այս ցուցանիշով երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը» (12), իսկ երրորդ տեղը կիսում են «Չելսին» և «Տոտենհեմը», որոնք 8-ական անգամ են դարձել Անգլիայի գավաթակիր:
«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» կիսաեզրափակչի խաղը կանցկացնեն Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: Իսկ եզրափակիչը կկայանա օգոստոսի 1-ին: