Իսպանիայի Լա լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում վճռվում է չեմպիոնական հարցը:
«Ռեալը» տնային խաղում առաջին խաղակեսից հետո 1-0 հաշվով հաղթում է «Վիլառեալին». Մոդրիչի փոխանցումից հետո հաշիվը բացել է Բենզեման: Իսկ «Բարսելոնան» 0-1 հաշվով պարտվում է «Օսասունային». 15-րդ րոպեին հաշիվը բացել է Խոսե Մանուելը: