Ռալֆ Շումախերը կարծում է, որ աշխարհի նորընծա վեցակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն ի զորու է գերազանցել Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի ռեկորդը:
«Երկուսն էլ անհավատալի բարձունքների են հասել, երկուսն էլ մեծ են եղել իրենց ժամանակաշրջանում։ Կարծում եմ, Լյուիսն ի զորու է գերազանցել Միխայելի ռեկորդը, կարելի է միայն նրան մաղթել ամենայն բարիք: Արշավորդի տեսանկյունից Հեմիլթոնն ունի լավագույն բոլիդը: Նա միշտ քաղում է առավելագույնը մեքենայից և օգտվում բոլոր հնարավորություններից: Նա ունի մեծ փորձ և անհավատալի տաղանդ», — լեգենդար Շումախերի փոքր եղբոր խոսքն է մեջբերում Auto Blid-ը: