«Լիլի» կիսապաշտպան Վիկտոր Օսիմենը մոտ ժամանակներս պայմանագիր կկնքի «Նապոլիի» հետ։
Ինչպես հաղորդում է Omasports-ի ղեկավար Օմա Ակատուգբան թվիթերյան էջում, 21-ամյա խաղացողը բուժզննում է անցել իտալական ակումբի աշխատակիցների ներկայությամբ։ Նիգերիացին մի քանի օր գտնվել է Նեապոլում, որտեղ ինտենսիվ բանակցություններ է վարել ակումբի հետ։
Գործարքի արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։ Եթե կողմերը համաձայնության հասնեն ֆուտբոլիստի իմիջային իրավունքների հետ կապված, տրանսֆերի մասին արդեն այսօր կամ վաղը կարող է հայտարարվել։