«Տոտենհեմը» ցանկանում էր պայմանագիր կնքել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի հետ, սակայն չստացվեց: Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
Հաղորդվում է, որ անգլիական ակումբը ևս մեկ փորձ կկատարի մրցաշրջանի ավարտին: Ճիշտ է, Օսիմենի համար լոնդոնցիները ստիպված կլինեն վճարել մոտ 70 մլն եվրո։
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» կարող է կորցնել իր պաշտպանին, որին մտադիր է ձեռք բերել «Ռեալը»։