«Չելսիի» դարպասապահ Կեպա Առիսաբալագան կարծիք է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին:
«Լեմպարդը «Չելսիի» լեգենդն է: Նա շատ կարևոր խաղացող է եղել: Հիմա Ֆրենկը միայն 2-րդ մրցաշրջանն է անցկացնում իբրև մարզիչ, բայց նա մեզ հետ կիսում է իր ամբողջ փորձը: Նա պատմում է ամենը, ինչ գիտի ֆուտբոլի մասին, խոսում է մեզ հետ այն մասին, ինչ ապրել է ու ինչ տվել է «Չելսիին», ինչ մրցանակներ է նվաճել: Իմ բախտը շատ է բերել, որ Լեմպարդն իմ մարզիչն է», — Կեպայի խոսքերն է մեջբերել Goal-ը՝ հղում անելով SNTV-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Կեպան 25 գնդակ է բաց թողել ակումբային բոլոր մրցաշարերում: Նրա ակտիվում 3 «չոր» հանդիպում է: