«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Մարկու Սիլվան հայտարարել է, որ կիսապաշտպան Անդրե Գոմեշը կարող է վերադառնալ այս մրցաշրջանում:
Հիշեցնենք՝ ԱՊԼ-ի 11-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղի 79-րդ րոպեին Սոն Հըն Մինը սահանկում կատարեց, ինչի արդյունքում Գոմեշը ոտքի ծանր կոտրվածք ստացավ:
«Մենք չենք կարող հստակ ամսաթիվ ասել, թե երբ կվերադառնա Գոմեշը: Բայց ես բժշկական շտաբից լսել եմ, որ Անդրեն դեռ կարող է մասնակցել այս մրցաշրջանի խաղերի», – Սիլվայի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:
Նշենք, որ ՖԱ-ն չեղարկել է Սոնի կարմիր քարտն այդ դրվագի համար: