Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրի շրջանակում կայացել են 4 հանդիպումներ:
Տուրի կենտրոնական խաղում «Սևանը» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Վանի» դարպասը: Խաղավերջում գոլերը խփել են Սուլթան Ակսանովը և Մհեր Սահակյանը:
«Վեսթ Արմենիան» հյուրընկալվելիս 8 անպատասխան գնդակ է ուղարկել «Դիլիջանի» դարպասը: Պոկերի հեղինակ է դարձել Սերգեյ Օռլովը, հեթ-տրիկ է ձևակերպել Միխայիլ Ժաբկինը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մհեր Հարությունանը:
«Փյունիկ» — «Արագած» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2. տանտերերի գոլերը խփել են Աշոտ Քոչարյանը և Սուրեն Հարությունյանը, հյուրերի կազմում գոլով աչքի են ընկել Ալեն Կարապետյանը և Իլյա Գլուշիցկին:
«Ուրարտու-2»-ն էլ 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Տոչպեդոյի» դարպասը: