Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բարսելոնա» — «Սլավիա» խաղին ներկա է եղել 67 023 հանդիսատես:
Սա վերջին երկու տարվա ընթացքում «Կամպ Նոու» մարզադաշտում մրցաշարի վատագույն հաճախումն է։
2017 թվականի հոկտեմբերի 18-ին «Բարսելոնա» – «Օլիմպիակոս» (3:1) խաղին ներկա էին 55 026 երկրպագուներ:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի մարզադաշտը տեղավորում է 99 354 հանդիսական: