«Այաքսի» կիսապաշտպան Դուշան Տադիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Չելսիի» հետ խաղում մրցավարության աշխատանքը:
«Պետք է նշեմ, որ «Այաքսը» շատ ավելի լավ էր խաղում, քան «Չելսին»։ Բայց ինչ-որ մեկը ավերեց մեր խաղը:
Ամեն ինչ վերահսկողության տակ էր, բայց հետո մրցավարը գողացավ մեր հաղթանակը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Ստենֆորդ Բրիջում» տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց 4-4 հաշվով: