«Տոտենհեմը» բողոքարել է թիմի հարձակվող Սոն Հին Մինի հեռացումը ԱՊԼ-ի 11-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ խաղում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Հիշեցնենք՝ 79-րդ րոպեին՝ 0-1 հաշվի ժամանակ, Սոնը սահանկում կատարեց եզրային գծի մոտ: Նրա գործողության արդյունքում տանտերերի կիսապաշտպան Անդրե Գոմեշը ոտքի ծանր կոտրվածք ստացավ: Հանդիպման գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնն ի սկզբանե դեղին քարտ էր ցույց տվել կորեացուն, սակայն տեսնելով խախտման հետևանքը՝ փոխեց որոշումը՝ հեռացնելով նրան:
Եթե Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան ուժի մեջ թողնի Սոնի կարմիր քարտը, ապա նա բաց կթողնի «Շեֆիլդի», «Վեսթ Հեմի» և «Բորնմութի» հետ ԱՊԼ-ի խաղերը: