Նիկո Կովաչի պաշտոնանկությունից հետո «Բավարիայի» մարզչական ղեկը դեռ թափուր է:
The Guardian-ը հայտնում է, որ մյունխենյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնին 4 թեկնածուներ են հավակնում:
«Բավարիայի» ղեկավարությունը դիտարկում է Ժոզե Մոուրինյուի, Մասիմիլիանո Ալեգրիի, Էրիկ դեն Հաագի և Ռալֆ Ռանգնիկի թեկնածությունները:
Հիշեցնենք, որ «Այնտրախտին» 1:5 հաշվով պարտվելուց հետո Կովաչը պաշտոնանկ էր արվել: