«Էվերթոնի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը պետք է վիրահատության ենթարկվի սարսափելի վնասվածքից հետո, որը նա ստացել էր «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 11-րդ տուրի խաղում (1:1):
«Էվերթոնը» կարող է հաստատել, որ Գոմեշը վնասվածք ստացած կոճի վիրահատության է ենթակա: Դաշտից դուրս բերելուց հետո, ֆուտբոլիստը բժշկական թիմի անդամների ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ստուգումներն անցնելուց հետո հաստատվել է, որ ֆուտբոլիստն աջ կոճի ոսկրերի կոտրվածք ունի», – նշված է «Էվերթոնի» պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ: