«Բարսելոնան» իր աջակցությունն է հայտնել «Էվերթոնի» կիսապաշտպան Անդրե Գոմեշին, որը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության 11-րդ տուրի խաղում (1:1):
«Ցավում ենք Անդրե Գոմեշի սարսափելի վնասվածքի համար: Մենք նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում, մեր մտքերը քո հետ են», – նշված է ակումբի թվիթերյան էջում։
Գոմեշը «Բարսելոնայում» հանդես է եկել 2016-2018 թվականներին։ Կատալոնական ակումբի կազմում նա անց է կացրել 78 հանդիպում, որոնցում խփել է երեք գոլ ։