Ֆելիպե Կոուտինյոյի գործակալը հայտնել է, որ իր հաճախորդը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ.
«Գաղտնիք չէ, որ Ֆելիպեն ցանկանում է վերադառնալ Անգլիա: Նրան պաշտում են Անգլիայում: ԱՊԼ-ն առաջնային տարբերակ է, սակայն նա դեմ չէ «Բարսելոնայում» մնալուն:
Նրա նկատմամբ հետաքրքրություն կա Անգլիայում, քանի որ նա մեծագույն խաղացող է: Այդ թիմերի շարքին է դասվում «Լեսթերն» ու «Արսենալը»:
Այս մրցաշրջանում բրազիլացին վարձավճարով խաղաց «Բավարիայի» կազմում: