Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին գրում է լրագրող Էմանուել Ռոշուն թվիթերյան իր էջում։
Նշվում է, որ որպես ուկրաինական ակումբից հեռանալու պատճառ ռումինացի մասնագետը մատնանշել է երկրպագուների կողմից իր հանդեպ վերաբերմունքը, որոնք դժգոհել են նրա նշանակումից։
Լուչեսկուն «Դինամոն» գլխավորել էր 4 օր առաջ՝ հուլիսի 23-ին։ Ակումբի երկրպագուները նրա նշանակումն անվանել էին «երկրպագուների աչքերի մեջ թքել»։