ԱՊԼ-ի 11-րդ տուրում «Էվերթոնը» և «Տոտենհեմը» ոչ-ոքի են խաղացել՝ 1:1:
Հանդիպման 79-րդ րոպեին Սոն Հոն-Մինի սահընկումից հետո «Էվերթոնի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը ծանր վնասվածք է ստացել: Մրցավարը սկզբում դեղին քարտ է ցույց տվել Հոն-Մինին, ապա փոխել որոշումը և վերջինիս հեռացրել խաղադաշտից. հարավկորեացի ֆուտբոլիստը հուզվել է՝ տեսնելով մրցակցի վնասվածքը: