ՖԱ «Արարատի» կազմը համալրել է 27-ամյա կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մուրադյանն «Արարատ» է տեղափոխվել Գյումրու «Շիրակից»: Կարիերայի ընթացքում պաշտպանել է «Ալաշկերտի» գույները, ինչպես նաև խաղացել է Շվեդիայի «Գալիվարե Մալմբերգետ» ակումբում:
Կարեն Մուրադյանը հանդես է եկել նաև Հայաստանի Մ21 և ազգային հավաքականներում: