«Փյունիկի» և «Կռիլյա Սովետովի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը պայմանագիր է կնքել Գրոզնիի «Ախմատի» հետ, որը նախատեսված կլինի 3 տարով:
Այս մասին հայտնի է դարձել «Чемпионат»-ին:
Բանակցությունների ընթացքում կողմերը 2 տարվա համաձայնագիր են քննարկել, բայց վերջին պահին ռուս մասնագետին առաջարկվել է 3 տարվա պայմանագիր կնքել, որին Տալալաևը համաձայնել է:
Տալալաևը «Կռիլյա Սովետովը» գլխավորել էր ՌՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի ավարտից 6 տուր առաջ:
47-ամյա մասնագետի օրոք Սամարայի թիմը 9 միավոր է վաստակել ու առաջնությունն ավարտել 15-րդ տեղում: