23-ամյա ռուս դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը, ով վարձավճարով էր հանդես գալիս երևանյան ակումբում, հեռացել է «Փյունիկից»:
Դարպասապահի վարձակալության ժամկետն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն:
«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել Սուգրոբովին իր ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթել նրան: