Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդիպեցին ՊՍԺ-ն ու «Սենտ Էտյենը»։ Փարիզյան ակումբը կարողացավ նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը խաղի 14-րդ րոպեին խփեց ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը։ ՊՍԺ-ն հաղթեց 1-0 հաշվով։
Փարիզյան ակումբը այդպիսով ձևակերպեց ոսկե դուբլ. Լիգա 1-ի վաղաժամկետ ավարտված մրցաշրջանում Թոմաս Տուխելի թիմը դարձել էր նաև Ֆրանսիայի չեմպիոն:
Սա ՊՍԺ-ի պատմության մեջ չորրորդ ոսկե դուբլն է՝ նախկինում այն ձևակերպելով նաև 2014/15, 2015/16 և 2017/18 մրցաշրջանում: Ակումբը կրկնեց ազգային ռեկորդը, որը պատկանում էր «Սենտ Էտյենին»: