«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը մոտ է կարիերան Ռուսաստանի Պրեմիեր լիգայում շարունակելուն։
Goal-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանի չեմպիոնը մոտ է խորվաթ պաշտպանին գնելուն։ Գործարքի համար «Զենիթը» 12 միլիոն եվրո կվճարի «Լիվերպուլին»։
Լովրենը հանդես է գալիս «Լիվերպուլում» 2014 թվականից, ուր տեղափոխվել էր «Սաութհեմփթոնից»։