«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել Անսումանե Ֆատիի հետ պայմանագրի ժամկետը։
Sport.es-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը ցանկանում է 17-ամյա ֆուտբոլիստին նոր, առավել բարելավված պայմաններով պայմանագիր առաջարկել։ Նպատակն այն է, որ այլ ակումբներ չկարողանան քայլեր ձեռնարկել Ֆատիին ձեռք բերելու համար։
Ֆատիի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրվում էր «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը ավելի շատ աշխատավարձ է պատրաստվում վճարել Ֆատիին, քան հիմա։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։