«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է Յուրգեն Կլոպի գլխավորությամբ թիմի հեռանկարների մասին։
«Շատերի համար դժվար է ինձ տպավորելը, բայց ամեն անգամ, երբ այդ տղան բացում է բերանը, չեմ կարողանում դադարել նրան լսել։ Կարծում եմ՝ նա ուղղակի մեծություն է։
Ակումբը, քաղաքը բոլորն ընդունեցին նրան, իսկ նա ի պատասխան՝ ընդունեց նրանց։ Կլոպն այն ամենն է, ինչ պետք է «Լիվերպուլին» այս պահին ու ապագայում։ Ակումբը կատարելության է ձգտում։ Հարցը միայն նրանում է, թե որքան նա կարող է շարունակել նույն ոգով։ Որքա՞ն տիտղոս դեռ կնվաճի «Լիվերպուլը»։ Բայց Կլոպն արժանի է բոլոր գովասանքներին։
Երբ խաղում ես, չես պատկերացնում արածիդ չափը։ Նույնիսկ Կլոպն էր ասում, որ 2-3 ժամ է պետք, որ հասկանա՝ ինչի են հասել։ Վստահ եմ, որ ընտանիքի հետ կարճ հանգստից հետո նա կհասկանա՝ ինչպես պաշտպանել չեմպիոնությունը»,- Օուենի խոսքերն է փոխանցում Goal-ը։