«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է տեղափոխվել այլ ակումբ: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, կատալոնացիներն արդեն տեղեկացրել են ֆրանսիացուն, որ հետաքրքրված չեն իր ծառայություններով:
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմումանցկացրել է ընդամենը 13 հանդիպում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն: