Diario Sport-ը հայտնում է, որ Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը պատրաստվում է դառնալ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ:
Ենթադրվում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը արդեն որոշում է կայացրել հաջորդ մարզչի վերաբերյալ, եթե Կիկե Սետյենը լքի կատալոնական ակումբն այս ամառ:
Մարզչի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» մասնակցությունից հետո: