Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, որը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Վալենսիայում», տեղեկացրել է, որ վերադառնում է «Ռոմա»: Այսպիսով, «չղջիկները» չեն ցանկացել գնել Ֆլորենցիի ամբողջական տրանսֆերը:
Ֆուտբոլիստը նկար է հրապարակել ինստագրամում և շնորհակալություն հայտնել «Վալենսիային» նրան համար, որ չնայած կորոնավիրուսային պայմաններին, Վալենսիայում նա զգացել է իրեն, ինչպես տանը:
«Վալենսիայի» կազմում նա մասնակցել է 12 խաղի, իսկ թիմը Լա լիգայում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: