«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Պրիմերայի հերթական տուրում «Լևանտեից» կրած արտագնա պարտությունից հետո (1:3) նշել է, որ իրեն չի անհանգստացնում հնարավոր պաշտոնանկությունը.
«Պետք է խոստովանել, որ մեր թիմը խնդիրներ ունի արտագնա խաղերի հետ կապված: Ավելի վաղ ես արդեն ասել եմ, որ ինձ չի անհանգստացնում արտագնա խաղերի տրամադրվածությունը: Նման խաղերին պետք է պատշաճ տրամադրվել: Ինձ չի անհանգստանցնում հնարավոր պաշտոնանկությունը. ես ցանկանում առաջ նայել»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում AS-ը:
Չնայած պարտությանը՝ «Բարսելոնան» շարունակում է գլխավորել Պրիմերայի մրցաշարային աղյուսակը 22 միավորով: «Լևանտեն» մոտեցել է եվրագավաթային գոտուն և 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում 17 միավորով:
Իսպանիայի առաջնության շրջանակում իր հաջորդ խաղը «Բարսելոնան» կանցկացնի տանը նոյեմբերի 9-ին՝ մրցելով «Սելտայի» հետ: