«Լիվերպուլը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպան Դեյան Լովրենի հետ։ Այս մասին հաղորդում է Tribalfootball.com-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները ցանկանում են երկարաձգել խորվաթ ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը մինչև 2022 թվականի ամառ։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Լովրենը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ տեղափոխվելով «Զենիթ»։
Լովրենը խաղում է «Լիվերպուլում» 2014 թվականից։ 131 խաղերում նա 5 գոլ է խփել։