Championat-ի տեղեկացմամբ՝ 31-ամյա խաղացողը մոտ է «Զենիթ» տեղափոխվելուն։ Ինչպես պնդում է աղբյուրը՝ պետերբուրգյան ակումբը ստիպված չի լինի վճարել խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի համար, քանի որ նա ազատ գործակալի կարգավիճակով կմիանա ռուսական թիմին։
«Լիվերպուլը» Լովրենին ձեռք էր բերել 2014 թվականին 25,3 մլն եվրոյի դիմաց «Սաութհեմփթոնից»։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը 185 խաղ է անցկացրել «կարմիրների» կազմում բոլոր մրցաշարերում, դարձել 8 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Մերսիսայդցիների կազմում պաշտպանը դարձել է Անգլիայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի հաղթող։