Այսօր կայանալու է VBet Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի «Սևան» — «Երևան» հանդիպումը:
Armsport.am-ի տեղեկություններով, «Երևան» ՖԱ-ի հայ ֆուտբոլիստները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են դուրս գալ խաղադաշտ:
Հանդիպումը մեկնարկելու է 14:30-ին: Արդեն հրապարակվել են թիմերի մեկնարկային կազմերը: «Երևանի» մեկնարկային կազմում ընդամենը մեկ հայ ֆուտբոլիստ կա, պահեստայինների կազմում հայտավորված է ընդամենը 3 ֆուտբոլիստ: