Կիսապաշտպանը շարունակում է խնդիրներ ունենալ կապված ծնկատակի ջլի հետ: Ավելի վաղ, ֆուտբոլիստն այս նույն պատճառով բաց էր թողնել «Էվերթոնի» և «Բորնմուտի» հետ խաղերը:
Հաղորդվում է, որ խաղին պատրաստ կլինեն թիմի պաշպան Յաֆեթ Տանգանգան և հարձակվող Տրոյ Պերոտը:
Անգլիական Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ալին 24 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
«Տոտենհեմը» 34 տուրից հետո մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում, «Արսենալը» մեկ հորիզոնական բարձր է: Թիմերին ընդամենը 1 միավոր է բաժանում:
Լոնդոնյան դերբին կկայանա վաղը՝ հուլիսի 12-ին, և կմեկնարկի ժամը 19:30-ին:
]]>