Ֆրանսիական «Լիոնը» կիսապաշտպանի փնտրտուքների մեջ է, քանի որ Տուզարի վարձակալության ժամկետը լրանում է: Ակումբը հետաքրքրված է «Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզիի ծառայություններով:
«Բրայթոնի» դեմ սկանդալային խաղից հետո ֆրանսիացին չի հայտնվում «Արսենալի» հայտացուցակում: Հիշեցնենք, որ այդ խաղում Գենդուզին վիրավորել էր մրցակցի ֆուտբոլիստներին ու ողորմելի անվանել՝ ակնարկելով նրանց աշխատավարձի չափը: Հաղորդվում է, որ Գենդուզին իրեն նույն կերպ է պահել տարբեր խաղերում:
Նաև հաղորդվում է, որ Արտետան ևս կողմ է կիսապաշտպանի տրանսֆերի վաճառքին: