«Որքա՞ն ժամանակ անցավ Կլոպի և «Լիվերպուլի» համար. 4 տարի, 4 մրցաշրջան: Աշխարհի լավագույն դարպասապահներից մեկի, աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկի ձեռքբերում և այլն:
Ես կենտրոնացած եմ իմ 3-ամյա պայմանագրի վրա: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք տիտղոս նվաճել այդ ընթացքում: Շարունակում եմ ասել, որ իմ ամբիացիաները նույնն են, իմ ԴՆԹ-ն նույնն է, բայց, ամենայն հավանականությամբ, գտնվում եմ այն փուլում, երբ ավելի քիչ ինձ եմ նայում, և ավելի շատ՝ ակումբին:
Դրական եմ տրամադրված, քանի որ առաջին օրվանից սկսել եմ աշխատել: Քանի որ հավատում եմ, որ մենք պատրաստվում ենք փոփոխություններ մտցնել թիմում, և դրա համար մեզ հսկայական ներդրումներ պետք չեն, քան այն ակումբին, որը հավաքվել էր անցած ամառ: Չեմ կարողանում հավատալ, որ մրցաշրջանի ընթացքում այնքան շատ բացասական դրվագներ կլինեն, քան մեզ մոտ առաջին իսկ օրվանից: Շատ պատճառներ կան ենթադրելու, որ ամեն ինչ այլ կլինի:
Միակ բանը, որ իմ կարծիքով անարդարացի է,մոռանալն է, որ մենք աշխարհի լավագույն մարզադաշտն ու մարզումային հրապարակն ունենք, ինչպես նաև այն, որ անցած ամառ 100 մլն ֆունտ ենք ծախսել: Հավանաբար, դա Պրեմիեր-լիգայի ակումբի ամենամեծ ներդրումներից մեկն էր»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Goal-ը:
«Տոտենհեմը», 34 տուրից հետո վաստակելով 49 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
]]>