Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելու է «Լևանտեին»:
Կատալոնական թիմը ներկայացրել է հայտացուցակը, որից բացակայում է Ուսման Դեմբելեն: Հարկ է ուշադրություն դարձնել, որ հարձակվողը արդեն բաց է թողել որակազրկված 2 հանդիպումները: Դեռևս հայտնի չէ, թե ինչու է Ուսմանը բացակայում հայտացուցակից:
Առաջիկա հանդիպմանը չի մասնակցի նաև պաշտպան Սամուել Ումտիտին. պաշտպանը դեռ չի ապաքինվել վնասվածքից:
«Բարսելոնայի» հայտացուցակն՝ այստեղ:
«Լևանտե» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 2-ին. մեկնարկը 19:00-ին է: