7.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

    🎥 Յուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Միլանի հետ խաղում

    ԱՊԼ․ Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

    Ինչո՞ւ Ջոնսը լքեց Լիվերպուլը և տեղափոխվեց Ինտեր․ Ֆուտբոլիստը՝ իր որոշման մասին

    Հայտնի է՝ որքան կվաստակի Էնրիկեն նոր պայմանագրով

    Մեր թիմի խաղը դիտելն անհավանական հաճույք էր․ Արտետա

    Ռաֆինյան կրկնել է Մեսսիի ռեկորդը․ միայն երկու ֆուտբոլիստ նման ցուցանիշ ունի 21-րդ դարում

    Ինֆանտինոն կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

            🎥 Յուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Միլանի հետ խաղում

            ԱՊԼ․ Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

            Ինչո՞ւ Ջոնսը լքեց Լիվերպուլը և տեղափոխվեց Ինտեր․ Ֆուտբոլիստը՝ իր որոշման մասին

            Հայտնի է՝ որքան կվաստակի Էնրիկեն նոր պայմանագրով

            Մեր թիմի խաղը դիտելն անհավանական հաճույք էր․ Արտետա

            Ռաֆինյան կրկնել է Մեսսիի ռեկորդը․ միայն երկու ֆուտբոլիստ նման ցուցանիշ ունի 21-րդ դարում

            Ինֆանտինոն կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ Բարձրագույն խումբ

                  ՀՖՖ նախագահի բաց նամակը ՝ Շիրակի երկրպագուներին, մարզիչներին և ֆուտբոլիստներին

                  Բարձրագույն խումբ, ՖՈՒՏԲՈԼ
                  09.07.20 / 16:41
                  0

                  ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը բաց նամակ է ուղղել «Շիրակի» ՝ երկրպագուներին, մարզիչներին և ֆուտբոլիստներին ՝ անդրադառնալով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարությանը:

                  «Ավարտին է մոտենում Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը. վերջին տուրից առաջ 2 թիմեր պահպանում են չեմպիոն դառնալու հույսերը: Ամբողջապես հասկանում եմ ձեր զգացումները՝ սիրելի թիմը դուրս է մնացել չեմպիոնական պայքարից, և տվյալ պահին կարող են էմոցիոնալ գնահատականներ հնչել։ Բայց վստահ եմ՝ էմոցիաները չպետք է գերակշռեն․ մասնագետները մրցավարության վերաբերյալ տվել են իրենց կարծիքը, որն էլ հրապարակվել է ՀՖՖ-ի կողմից։

                  Մեծ հաշվով ես կարող եմ ընդունել կամ չընդունել ձեր կարծիքները, բայց համաձայնեք նաև, որ մեկ խաղով, կամ մեկ խաղում մրցավարական ճիշտ կամ սխալ որոշումների արդյունքում չի կարող լուծվել առաջնության չեմպիոնի հարցը: Առաջնության ընթացքում արձանագրվել են այլ վիճահարույց դրվագներ, որոնցից տուժել կամ շահել են բոլոր թիմերը, այդ թվում՝ «Շիրակը»: Բացի այդ, պնդում եմ, որ ցանկացած ֆուտբոլային հարց գտնվում է մեր ուշադրության կենտրոնում ու մենք պատրաստ ենք այն քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
                  Քննարկումների փոխարեն, սակայն, ստանում ենք այլ իրողություն: «Շիրակ» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեղադրելով ինձ անգործության, Գյումրիի նկատմամբ իրենց իսկ խոսքով՝ «ջերմ» վերաբերմունքի մեջ:

                  Միանգամից ասեմ՝ բոլոր կետերն աղերս չունեն իրականության հետ, մանիպուլյատիվ են, ամբողջապես կառուցված են փաստերի աղավաղման վրա: Վստահ եմ, որ այս հայտարարությունը ոչ թե «Շիրակ» ակումբի, այլ «Շիրակի» սեփականատեր Արման Սահակյանի պատկերացումներն են ֆուտբոլի մասին, ուր անձնական շահը մշտապես առաջնային է հանրային շահից: Փաստերի մանիպուլյացիան, ինտրիգները, Հայաստանը գյումրեցիների ու երևանցիների, ախալքալաքցիների ու ղարաբաղցիների, սփյուռքահայերի և հայաստանցիների բաժանելն արատավոր պրակտիկա է, և նման փորձերը չեն կարող օգնել ո՛չ «Շիրակին», ո՛չ հայկական ֆուտբոլին, որի անբաժանելի և կարևորագույն մասերից է Գյումրիի թիմը։

                  Ցավալիորեն, «Շիրակի» ներկայիս սեփականատերը փորձում է իր նեղ անձնական շահը թաքցնել այլ մարդկանց հետևում՝ տվյալ դեպքում դա «Շիրակ» ակումբն է՝ իր հզոր երկրպագուներով, մարզչական կոլեկտիվով, ֆուտբոլիստներով, իր հարուստ անցյալով ու վստահ եմ՝ փայլուն ապագայով: «Շիրակը» իրոք ժողովրդական թիմ է և չի կարող համարվել որևէ մեկի սեփականություն, առավել ևս չպետք է դառնա խաղալիք՝ տարատեսակ անձնական հարցեր լուծելու համար:

                  Պատմությունը հիշում է դեպքեր, երբ Արման Սահակյանը «Շիրակն» օգտագործել է անձնական շահերի համար։ Ամենաթարմ դեպքը տեղի ունեցավ ուղիղ 2 տարի առաջ՝ 2018 թվականի մայիսին, ինչի հետևանքով.
                  — «Շիրակը» զրկվեց չեմպիոնությունից
                  — «Շիրակը» զրկվեց եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից
                  — «Շիրակը» հեռացվեց ՀՖՖ -ի կազմից
                  — «Շիրակում» արձանագրվեց ցմահ որակազրկում:

                  Ի՞նչ իրավիճակ է հիմա: 2018 -ի սեպտեմբերից աշխատում եմ ֆուտբոլի ֆեդերացիայում. Մինչև 2019-ի դեկտեմբերի 23-ը՝ որպես գլխավոր քարտուղար, իսկ հետո ընտրվել եմ նախագահ: Ընդ որում, իմ նախագահության 6,5 ամիսներից 4-ն անցել է կորոնովիուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում, իսկ առաջին 2 ամիսների ընթացքում Հայաստանի առաջնության հանդիպումներ չեն եղել։ Բայց անգամ այս բարդ պայմաններում փորձել եմ իրագործել այն ծրագրերը, որոնք ներկայացրել եմ ընտրությունների ժամանակ: Կոնկրետ Շիրակի մարզի և «Շիրակ» ակումբի հետ կապված՝ կարող եմ արձանագրել.

                  — «Շիրակի» ֆուտբոլի ակադեմիան առաջինն է, որ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի կողմից ստացել է «Ազգային մարզումային ծրագիրը», իսկ «Շիրակի» ՖԱ-ի մոտ մեկ տասնյակ մարզիչներ մի քանի օր մարզչական վերապատրաստում են անցել ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ նրանց դասավանդել են անձամբ Խինես Մելենդեսը, ինչպես նաև Անտոնիո Ֆլորեսը և Ռուբեն Լեսկանոն: Այդ ընթացքում գյումրեցի մարզիչների կացության և սննդի ողջ ծախսերն իր վրա է վերցրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

                  — Շիրակի մարզում կառուցվել են արհեստական խոտածածկով 12 փոքր խաղադաշտեր:

                  — Վերջերս ՀՖՖ-ն հաստատել է Գյումրիի 3 բակային խաղադաշտերի վերանորոգման ծրագիրը, և հուսով եմ՝ այդ աշխատանքները կավարտենք այս տարվա աշնանը:

                  — ՀՖՖ-ն այս տարվա սկզբին պատրաստակամություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Գյումրիի մարզադաշտի լուսավորության տեղադրման հարցում: Գյումրիի մարզադաշտի լուսավորության խնդիրը համարում եմ անչափ կարևոր․ ՀՖՖ-ն խնդրել է «Շիրակ» ակումբին տրամադրել մարզադաշտի գծագրերը, սակայն մինչ օրս դրանք չենք ստացել։

                  — 2003 թվականից ի վեր Գյումրիում չէր անցկացվել Հայաստանի որևէ տարիքային հավաքականի մասնակցությամբ որևէ հանդիպում: 16 տարի անց մեր ջանքերով հաջողվեց Հայաստանի և Լյուքսեմբուրգի մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպումն անցկացնել Գյումրիում: Այդ հանդիպումը, որին ներկա էր 3000 հանդիսական, վերածվեց իսկական տոնի, ինչը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է իր նվաճումը: 2020 թվականին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, Մ-21 հավաքականի մասնակցությամբ հանդիպումներ չեն անցկացվել, իսկ առաջիկա հանդիպումների անցկացման վայրի վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում դեռ կայացված չէ:

                  — «Շիրակի» բազմաթիվ սաներ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, Ռուդիկ Մկրտչյանը մեր երիտասարդականի ավագն է, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու լինելու հիմքով, կախված զորակոչի ժամկետներից, ՀՖՖ-ի կողմից տարկետման են ներկայացվել «Շիրակի» մի շարք սաներ, այդ թվում՝ Վահան Բիչախչյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Ռաֆիկ Միսակյանը:

                  — Անցյալ տարի ստեղծված ԲԿՄԱ-ի կազմում ընդգրկված են «Շիրակի» սաներ Արման Քիշմիշյանը և Լևոն Դարբինյանը։

                  Ամփոփելով՝ ցանկանում եմ կրկին դիմել «Շիրակ» ակումբի երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին, մեր ֆուտբոլային հանրությանը: Արդեն օգոստոսին հայկական թիմերը մեկնարկելու են եվրագավաթների խաղարկություններում, իսկ սեպտեմբերի սկզբին Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական խաղեր կանցկացնի: Համավարակի պատճառով հայտնվել ենք ծանրագույն իրադրությունում. դեռ պարզ չէ, թե ինչպես են մեր թիմերը մեկնելու արտերկիր, ինչ ճանապարհով են Հայաստան ժամանելու հավաքականի ֆուտբոլիստները, արդյոք մինչ այդ գործելու է ինքնամեկուսացման 14-օրյա ռեժիմը:

                  Հասկանալի է, որ նման իրավիճակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լծված է ամենօրյա, հրատապություն ունեցող խնդիրների լուծմանը, բայց դրա հետ մեկտեղ մենք փորձում ենք չմոռանալ մեր հիմնական ծրագրերի մասին։ Մենք ունենք բոլոր երաշխիքները, որ մեր նոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ կարող ենք Ազգերի լիգայում հաջող ելույթ ունենալ, այս պահին զբաղվում ենք հավաքական նոր ֆուտբոլիստներ հրավիրելու հարցերով։ Այս և բազմաթիվ այլ խնդիրների լուծման ճանապարհին մեզ փորձում են ներքաշել Արման Սահակյանի կողմից սանձազերծված ինտրիգների, փոխադարձ մեղադրանքների, մեծ հաշվով՝ ինքնաոչնչացման անպտուղ խաղի մեջ:

                  Հանդուրժողականության մթնոլորտը, որը համարել եմ մեր ֆուտբոլի հաղթանակների գլխավոր պայմաններից մեկը, կրկին խախտվում է, քանի որ այդ պայքարի մեջ ակամա փորձում են նաև ձեզ ներգրավել:

                  Կոչ եմ անում հանգիստ քննարկել տեղի ունեցող իրադարձությունները, չտրվել Արման Սահակյանի սադրանքներին․ այս արշավի հիմնական նպատակը աթոռակռիվն է: Ակումբի սեփականատերերը, ֆեդերացիայի նախագահները անցողիկ են. հավերժ են Հայաստանի ազգային հավաքականները և պատմություն, անցյալ ու ապագա ունեցող ակումբները, ինչպիսին է, իմ համոզմամբ, «Շիրակը»,- ասված է ՀՖՖ-ի պաշտոնական հայտարարության մեջ:

                  Թեգեր: #արմեն-մելիքբեկյան#հֆֆ#շիրակ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Լուսանկարը՝ ԱրմենՊրեսսի

                  Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացումը ցատկահարթակ է հայկական ֆուտզալի համար. Գևորգ Ղազարյան

                  11.04.24

                  Չեմպիոնության հարցն ավելի սրվեց, ԲԿՄԱ-ն միավոր վաստակեց. ՀՊԼ 26-րդ տուրի քրոնիկոնը

                  02.04.24

                  Նոան մոտենում է առաջատարին, Փյունիկը և Ուրարտուն ուշքի են գալիս. Ի՞նչով առանձնացավ ՀՊԼ 25-րդ տուրը

                  19.03.24

                  Չեմպիոնական բոցավառվող պայքար, ձյուն ու VAR. Ի՞նչ կատարվեց ՀՊԼ 24-րդ տուրում

                  11.03.24

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Փարիզը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց Մարսելում, Սինայոկոն՝ հեթ-տրիկի հեղինակ

                  01:08 / 07.09.26

                  🎥 Յուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Միլանի հետ խաղում

                  00:42 / 07.09.26

                  ԱՊԼ․ Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

                  00:08 / 07.09.26

                  Ինչո՞ւ Ջոնսը լքեց Լիվերպուլը և տեղափոխվեց Ինտեր․ Ֆուտբոլիստը՝ իր որոշման մասին

                  00:01 / 07.09.26

                  Հայտնի է՝ որքան կվաստակի Էնրիկեն նոր պայմանագրով

                  23:41 / 06.09.26

                  Մեր թիմի խաղը դիտելն անհավանական հաճույք էր․ Արտետա

                  23:18 / 06.09.26

                  Ռաֆինյան կրկնել է Մեսսիի ռեկորդը․ միայն երկու ֆուտբոլիստ նման ցուցանիշ ունի 21-րդ դարում

                  23:00 / 06.09.26

                  Ինֆանտինոն կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

                  22:33 / 06.09.26

                  Հենց դա է, ինչ ես ուզում եմ․ Ֆլիկ

                  22:08 / 06.09.26

                  ԱՊԼ-ում միայն մեկ թիմ է, որը դեռ գոլ բաց չի թողել

                  21:45 / 06.09.26

                  🎥 Արսենալը կամային հաղթանակ տոնեց Չելսիի հետ լոնդոնյան դերբիում

                  21:27 / 06.09.26

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  21:07 / 06.09.26

                  🎥 ՀՊԼ․ Շիրակը Գյումրիում հաղթեց Սարդարապատին

                  20:54 / 06.09.26

                  Դարպասապահ Ռոնալդ Կուման կրտսերը դուբլ է գրանցել Էրեդիվիզիում

                  20:33 / 06.09.26

                  🎥 Բարսելոնան գերվստահ հաղթանակ տոնեց Վալենսիայում․ Ֆլիկի թիմը շարունակում է հաղթարշավը

                  20:18 / 06.09.26

                  Պաշտոնական․ Վարդին նոր ակումբ ունի

                  20:05 / 06.09.26

                  📷 Ռոդրին պատահաբար վնասվածք է հասցրել թիմակցին Վալենսիայի դեմ խաղում

                  19:45 / 06.09.26

                  🎥 ՀՊԼ․ Հովհաննիսյանի բենեֆիսը. ԲԿՄԱ-ն տնային խաղում կոտրեց Ուրարտուի դիմադրությունը

                  19:10 / 06.09.26

                  🎥 ԱՊԼ․ ՄՅՈւ-ն երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, բայց չկարողացավ հաղթել Էվերթոնին

                  19:00 / 06.09.26

                  Անսպասելի շրջադարձ. Ռեալի նախկին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Բարսելոնա

                  18:20 / 06.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Չեմպիոնների Լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

                  20:50 / 27,08,26

                  Կարդալ ավելին

                  ՉԼ․ Որքան գումար վաստակեց Ցելյեն և ինչ ֆինանսական հնարավորությունից զրկվեց Արարատ-Արմենիան

                  14:11 / 12,08,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

                  23:41 / 03.09.26

                  Կարդալ ավելին

                  Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում

                  0:28 / 24.08.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.