Իտալական «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին խոսել է Կրիշտիանու Ռոնալդու-Լիոնել Մեսսի անվերջանալի պայքարի մասին, տեղեկացնում է La Nacional-ը:
«Մեսսիի հետ խաղադաշտ դուրս գալը մի այլ զգացում է: Նկատում էի, որ խաղընկերներս այլ հայացքով էին նայում նրան ՝ հիանալով Լեոյի տաղանդով:
Ինձ հետ էլ դա պատահել: Փորձում էին հույզերս ցույց չտալ, սակայն, երբ խլում ես գնդակը արգենտինացուց, դա լիովին այլ զգացում է:
Վերջին 15 տարիների ընթացքում Մեսսին խաղադաշտ է դուրս եկել ֆուտբոլիստների հետ, ովքեր ամեն կերպ ցույց են տվել, որ արժանի են նրա մրցակիցը դառնալուն:
Ֆուտբոլը ՝ վայելք է: Ռոնալդուն շատ գոլեր և տիտղոսներ ունի իր հաշվին, բայց ինձ գրավում է հենց Լեոյի խաղը: Ռոնալդուն այդ վայելքն ինձ չի պարգևում:
Նրան բախտ վիճակվեց խաղալ վերջին 30 տարիների լավագույն թիմում ՝ «Բարսելոնայում»: Նրա խաղընկերները բավարար որակներ ունենին ՝ Մեսսիի թիմակիցը կոչվելու համար»,- ասել է Ռոսսին: