Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը շարունակում է տպավորիչ ցուցանիշներ գրանցել։
Գաբոնցի հարձակվողը «զինագործների» կազմում 2-րդ մրցաշրջանում անընդմեջ 20+ գոլ է խփում։ Այսպիսի ցուցանիշ «Արսենալում» վերջին անգամ գրանցել էր Թիերի Անրին։
Ֆրանսիացի հարձակվողը 2004/05 և 2005/06 թվականների մրցաշրջանում 2 տարի անընդմեջ 20+ գնդակ էր խփել։
Օբամեյանգը խաղում է «Արսենալում» 2018 թվականի հունվարից։