Ըստ Sportitalia-ի, «Միլանը» ներկայումս աշխատում է «ՌԲ Զալցբուրգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաիի տրանսֆերի վրա:
Իտալական ակումբը վաղուց է հետևում հունգարացի կիսապաշտպանի խաղին: Այնուամենայնիվ, հիմնական խնդիրը 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն է: Ավստրիական ակումբը ցանկանում է ստանալ առնվազն 25 միլիոն եվրո խաղացողի տրանսֆերի համար:
Դոմինիկ Սոբոսլաին անձամբ ցանկանում է տեղափոխվել «Միլան»: Նրան հետաքրքրում են գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկի հետ աշխատելու հնարավորությունը: Վերջինս, ամենայն հավանականությամբ, կնշանակվի «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Calciomercato-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» և «Լացիոն» նույնպես ցանկանում են ձեռք բերել հունգարացի կիսապաշտպանին: