Mediaset-ը հայտնում է, որ «Միլանը» մտադիր է ձեռք բերել «ՌԲ Զալցբուրգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաիին:
Իտալական ակումբը վաղուց է հետևում հունգարացի կիսապաշտպանի խաղին: Այնուամենայնիվ, հիմնական խնդիրը 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն է: Ավստրիական ակումբը ցանկանում է ստանալ առնվազն 25 միլիոն եվրո խաղացողի տրանսֆերի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձեկ, որ «Լիվերպուլը» նույնպես ցանկանում է ձեռք բերել հունգարացի կիսապաշտպանին: