London Evening Standard-ը հայտնում է, որ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» երկու ֆուտբոլիստների:
Կատալոնական ակումբը հարցում է ուղարկել կիսապաշտպան Տանգի Ն’Դոմբելեյի և պաշտպան Ռայան Սեսենիոնի վերաբերյալ:
Նշվում է նաև, որ «Տոտենհեմը» այլևս հույս չի դնում այդ խաղացողների վրա, այնպես որ գործարքը կարող է կայանալ մոտ ապագայում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կմնա «Բարսելոնայում» նաև հաջորդ մրցաշրջանում։