Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերը գովաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, տեղեկացնում է BeIN Sports-ը:
«Նա կարողանում է ճիշտ խոսքեր գտնել և ոգևորել տղաներին: Ցանկանում ենք հաղթել և դրանք նվիրել Ժոզեին:
Նա ֆանտաստիկ մարզիչ է: Ցանկացած մարզում մի իրական դասախոսություն է:
Այս մարդը կարողանում է «կայծ հաղորդել» իր ֆուտբոլիստներին»,- ասել է Դայերը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում «Տոտենհեմը» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: